ԱՆկախ նրանից գրասենյակում եք, տանը թե ճանապարհին, մեր վերապատրաստված մասնագետները հասանելի են ձեր հարցմամբ։

Չաթ-թերապիա

Գրիր, եթե խոսելու ցանկություն կամ հարմարավետություն չկա։

Հոգեկան առողջությունը կարեւոր է

Մեր մասնագետները որակավորված են տարաբնույթ կարիքների հետ աշխատելիս տրամադրել խորհրդատվություն եւ թերապիա։

Գեվորգ Ղարիբյան

Գեվորգը գործնական հոգեբան եւ հոգեթերապեւտ է, մասնագիտանում է ԱՇԴՎ-ում, համալիր տրավմայում եւ ՀՏՍԽ-ում։ Մասնագիտացումներից են նաեւ ճգնաժամի հաղթահարումը, կոնֆլիկտի հաղթահարումը, խոսքային թերապիան, ինքնության ճգնաժամը եւ հարաբերությունների ճգնաժամը.

Բրիտանական հոգեբանական հանրույթի լիիրավ անդամ է․ MBPsS, GBC եւ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի ասոցիացված անդամ։

Գեվորգն իր աշխատանքում գաղափարախոսում է հումանիստական ​​հոգեթերապիան եւ առաջնորդվում է ամբողջական հոգեթերապիայի փիլիսոփաությամբ, աշխատում է կյանքի տարբեր փուլերում գտնվող այցելուների հետ:

Աշխատանքային լեզուներն են՝ հայերենըեւ անգլերենը

Երբեմն ընդամենը հարկավոր է անել այդ փոքրիկ քայլը, որը տանում է դեպի ավելի լավ՝ գիտակից կյանք:

Հոգեկան առողջությունը մարդու կարեւորագույն, բայցեւ հաճախ թերագնահատված բաղադրիչներից մեկն է: Անցած տասնամյակների ընթացքում կատարված բազմաթիվ հետազոտությունների համաձայն, մենք այժմ գիտենք, որ հոգեկան առողջության բարձր մակարդակը խթանում է կենսագործունեությունը, ուսումը եւ ստեղծագործականությունը: Ձեր հոգեկան առողջության մասին հոգ տանելը կարող է հանգեցնել էական դրական փոփոխություների, դա ավելի հեշտ է, քան կարծում եք, այն օգնում է բարգավաճել եւ հասնել օպտիմալ ներուժին կյանքում:

Այլ հարցեր ունե՞ք

Խնդրում ենք ցանկացած հարցի պարագայում կապ հաստատել մեզ հետ։

Հաճախ տրվող հարցեր

Millennial Psychologist-ը հոգեկան առողջության ոլորտի մասնագետների ծառայությունների տրամադրման հարթակ է։ Այն, իր գործընկեր մասնագետների օգնությամբ, տրամադրում է հոգեբանական խորհրդատվություն, հոգեթերապիա եւ հոգեբանական գնահատում ծառայությունները, ինչպես նաեւ խորհրդատվական բնույթի այլ ծառայություններ։ Մենք դյուրին ենք դարձնում մասնագետի հետ կապվելու եւ այցելություն ամրագրելու գործընթացը, ծառայությունները տրամադրվում են եւ առկա եւ առցանց եղանակներով։

Ընտրեք ձեր հարցմանը բավարարող ծառայությունը կամ կապվեք մեր մասնագետների հետ ընտրությունը կատարելու համար, այնուհետեւ ընտրեք ձեզ համար հարմար օր եւ ժամ առաջին հանդիպման համար։

Millennial Psychologist-ի բոլոր հոգեբանները որակավորված են ձեզ հետ աշխատելու համար, մենք դիտարկել ենք նրանց մասնագիտական համապատասխանելիությունը, համոզվել, որ կպահպանվեն էթիկական ուղեցույցների պայմանները։ Առաջին այցելության ժամանակ համակարգը ինքնուրույն կընտրի մասնագետին, միեւնույն ժամանակ կարող եք կապ հաստատել մեր զանգերի կենտրոն եւ ստանալ նախնական կարիքների գնահատում եւ մասնագետի անհատական նշանակում։

Լավ լինելն արտոնություն չէ

Սկսիր աշխատել մասնագետի հետ այսօր։ Գաղտնիությունը երաշխավորված է։

Մեր ծառայությունները նախատեսված են անհատներին, զույգերին եւ ընտանիքներին աջակցելու համար։


Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է սկսել առաջին քայլից։

Language settings

Would you like to visit English version of the website?