Թերապիայի հարմարավետ սենյակ անհատական եւ զույգերի հոգեբանական խորհրդատվության, հոգեթերապիայի եւ գնահատման համար։
-
Թերապիայի սենյակ
Հարմարեցված սենյակ հոգեբանական խորհրդատվություն եւ հոգեթերապիա տրամադրելու համար։
Նախքան ամրագրելը
Նախքան ամրագրելը խնդրում ենք ծանոթանալ մի քանի պարզ կանոնների եւ տեղեկությունների հետ` դրանք դյուրին կդարձնեն ձեր աշխատանքը։
-
Թերապիայի սենյակ
Թերապիայի սենյակը նախատեսված է բացառապես հոգեբանական խորհրդատվություն, հոգեթերապիա եւ գնահատում տրամադրելու համար։
-
Ամրագրման տեւողություն
Մեկ ամրագրման տեւողությունը 60 րոպե է։ Թերապիայի որոշ տեսակների սեսիաներն անցկացնելու համար անհրաժեշտ է ավել ժամանակ, այս պարագայում իրականացրեք համապատասխան քանակի հաջորդող ամրագրումներ։
-
Անհատական կամ զույգերի սեսիաներ
Թերապիայի սենյակը նախատեսված է անհատական (1 այցելու) կամ զույգերի (2 այցելուներ) հոգեբանական խորհրդատվության, հոգեթերապիայի կամ գնահատման համար։
-
Ամրագրման փոփոխություններ
Ամրագրման ժամը փոխելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ, հնարավորության դեպքում մենք կթարմացնենք ժամանակացույցը։
-
Անհրաժեշտ են ավե՞լ տեղեկություններ։ Կապվեք մեզ հետ ծառայություններին ծանոթանալու համար։
Այլ հարցեր ունե՞ք
Խնդրում ենք ցանկացած հարցի պարագայում կապ հաստատել մեզ հետ։