Օգնությունը կարող է ավելի հասանելի լինել։
Ամրագրիր այցելությունը հիմա, գաղտնիությունը երաշխավորված է։
Ամրագրել հիմաԱմրագրիր այցելությունը հիմա, գաղտնիությունը երաշխավորված է։
Ամրագրել հիմաՈրակավորված մասնագետի շարունակական աջակցություն անկախ գտնվելու վայրից։
Անկաշկանդ խոսիր մասնագետի հետ այն ամենից ինչն անհանգստացնում է։
Թերապիա, որը հասանելի է, նույնիսկ եթե շատ հեռու եք կամ շատ ուշ ժամ է։
Վերգտիր ինքնաճանաչողության ուղին որակավորված մասնագետի աշխատասենյակում։
Գրիր, եթե խոսելու ցանկություն կամ հարմարավետություն չկա։
Կապ հաստատեք մեզ հետ, մենք կօգնենք ընտրել ծառայությունը։
ԳրելԱմրագրեք անվճար կողմնորոշիչ խորհրդատվություն՝
ԱմրագրելՄեր մասնագետները որակավորված են այցելուների կարիքների հետ աշխատելիս տրամադրել խորհրդատվություն, հոգեթերապիա եւ գնահատում։
Անին փորձառու հոգեբան եւ հոգեթերապեւտ է 30 տարիների միջազգային աշխատանքային փորձով։ Նա մասնագիտանում է լոգոթերապիայում, ԱՇԴՎ-ում եւ ԷԴԹ-ում։ Մասնագիտացումներից են նաեւ միտք-մարմին-հոգի կապը, կոնֆլիկտի ձեւափոխումը եւ իմաստավորումը։
Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի եւ Նյու Յորքի բժշկական ակադեմիայի պատվավոր անդամ է, Տրավմայի իրազեկման եւ կանխարգելման ասոցիացիայի նախագահ։
Աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, անգլերենըեւ իսպաներենը
Գեվորգը գործնական հոգեբան եւ հոգեթերապեւտ է, մասնագիտանում է ԱՇԴՎ-ում, համալիր տրավմայում եւ ՀՏՍԽ-ում։ Մասնագիտացումներից են նաեւ ճգնաժամի հաղթահարումը, կոնֆլիկտի հաղթահարումը, խոսքային թերապիան, ինքնության ճգնաժամը եւ հարաբերությունների ճգնաժամը.
Բրիտանական հոգեբանական հանրույթի լիիրավ անդամ է․ MBPsS, GBC եւ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի ասոցիացված անդամ։
Գեվորգն իր աշխատանքում գաղափարախոսում է հումանիստական հոգեթերապիան եւ առաջնորդվում է ամբողջական հոգեթերապիայի փիլիսոփաությամբ, աշխատում է կյանքի տարբեր փուլերում գտնվող այցելուների հետ:
Լենան հոգեբան-խորհրդատու է ով տրամադրում է այցելուակենտրոն հոգեբանական խորհրդատվություն՝ գեշթալթ-թերապիայի եւ արթ-թերապիայի համադրությամբ։
Նա աշխատում է երեխաների դաստիարակության եւ կրթական ոլորտում առաջացած խնդիրների, ոչ հարմարվողական վարքագծի շտկման, անձնային ճգնաժամերի եւ մեծահասակների միջեւ փոխհարաբերություններում առաջացած խնդիրների հետ։
Աշխատանքային լեզուն է՝ հայերենը
Սեդան փորձառու հոգեբան խորհրդատու է, որը մասնագիտանում է անձի հոգեբանության մեջ:
Նա աշխատում է տարբեր խնդիրներ ունեցող դեռահասների ու մեծերի հետ, օրինակ` ճգնաժամային խորհրդատվություն, ընտանեկան ու սեռական բռնություն, հոգեբանական վնասվածքներ, ինքնագնահատում, մայրություն, հարաբերություն ու շփում:
Մենք հասանելի ենք 24/7, առկա եւ առցանց։ Աշխատում ենք այցելուների հետ աշխարհի բոլոր անկյուններից՝ տարբեր լեզուներով։
Աշխատանքում լավագույն ծառայությունները տրամադրելու նպատակով Millennial Psychologist-ի մասնագետները հավատարիմ են «Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի», BPS-ի եւ այլ խոշոր ասոցիացիաների էթիկական ուղեցույցներին։
Հետեւեք այս քայլերին լավագույն արդյունքի հասնելու համար։
Մենք պարտավորված ենք տրամադրել ոլորտի բարձր չափորոշինչներին համապատասխան ծառայություններ։ Ընտրում ենք միայն որակավորված մասնագետների, որոնք կարող են աշխատել ձեր հարցման հետ, անցկացնելով վեթինգի ամբողջական գործընթաց, համոզվելու համար, որ ոչինչ բաց չենք թողել։ Սա ներառում է հիմնական եւ շարունակական կրթության, աշխատանքային փորձի եւ էթիկական ուղեցույցների հետ աշխատանքի համապատասխանելիությունը։
Մասնագետին նշանակում ենք ձեր հարցման համապատասխան՝ համոզվելով, որ մասնագետը փորձառու է տրված հարցման եւ ձեր կարիքների հետ աշխատանքում։ Միեւնույն ժամանակ դուք ունեք մասնագետ փոխելու հնարավորություն։
Մեր թիմը պարբերաբար դիտարկում է մասնագետների աշխատանքն ու առաջխաղացումը, համոզվելու համար, որ նրանք ստանում են անհրաժեշտ շարունակական կրթությունը, սուպերվիզիան եւ ցանկացած այլ բան, որը կբավարարի իրենց մասնագիտական կարիքները՝ ձեզ լավագույն ծառայությունները տրամադրելու համար։
Ընտրեք ձեր հարցմանը համապատասխանող ծառայությունը եւ նշեք ձեր ժամանակացույցին համապատասխան օր ու ժամ։
Սկսեք այստեղԱշխատեք առկա կամ առցանց կամ համատեղեք ձեր կարիքների համապատասխան։ Ժամանակացույցը համաձայնեցրեք մասնագետի հետ։
Տեղեկացրեք մեզ, թե ինչն եք հավանում կամ ինչը կցանկանայիք այլ կերպ տեսնել։
Խնդրում ենք ցանկացած հարցի պարագայում կապ հաստատել մեզ հետ։
Millennial Psychologist-ը հոգեկան առողջության ոլորտի մասնագետների ծառայությունների տրամադրման հարթակ է։ Այն, իր գործընկեր մասնագետների օգնությամբ, տրամադրում է հոգեբանական խորհրդատվություն, հոգեթերապիա եւ հոգեբանական գնահատում ծառայությունները, ինչպես նաեւ խորհրդատվական բնույթի այլ ծառայություններ։ Մենք դյուրին ենք դարձնում մասնագետի հետ կապվելու եւ այցելություն ամրագրելու գործընթացը, ծառայությունները տրամադրվում են եւ առկա եւ առցանց եղանակներով։
Ընտրեք ձեր հարցմանը բավարարող ծառայությունը կամ կապվեք մեր մասնագետների հետ ընտրությունը կատարելու համար, այնուհետեւ ընտրեք ձեզ համար հարմար օր եւ ժամ առաջին հանդիպման համար։
Սկսել այստեղ
Millennial Psychologist-ի բոլոր հոգեբանները որակավորված են ձեզ հետ աշխատելու համար, մենք դիտարկել ենք նրանց մասնագիտական համապատասխանելիությունը, համոզվել, որ կպահպանվեն էթիկական ուղեցույցների պայմանները։ Առաջին այցելության ժամանակ համակարգը ինքնուրույն կընտրի մասնագետին, միեւնույն ժամանակ կարող եք կապ հաստատել մեր զանգերի կենտրոն եւ ստանալ նախնական կարիքների գնահատում եւ մասնագետի անհատական նշանակում։
Սկսիր աշխատել մասնագետի հետ այսօր։ Գաղտնիությունը երաշխավորված է։
Ամրագրեք անվճար կողմնորոշիչ խորհրդատվություն՝
ԱմրագրելWould you like to visit English version of the website?
Ok