Երբ զգում եք, որ ամեն ինչ այն չէ, մեր մասնագետներն այստեղ են օգնելու ձեզ կարգավորել իրադարձությունների բնականոն ընթացքը։
-
Առկա խորհրդատվություն
Անկաշկանդ խոսիր մասնագետի հետ այն ամենից ինչն անհանգստացնում է։
Ինչ ակնկալել հոգեթերապիայից
Ակտիվ մասնակցությունն արդյունավետ թերապիայի գրավականն է։ Անհրաժեշտ է ժամանակ, ձգտում եւ կարգապահություն։
-
Այն ուղղորդված երկխոսություն է
Հոգեթերապիան հոգեկան առողջության խնդիրների մեղմման ուղղված աշխատանքն է հոգեկան առողջության մասնագետի հետ:
-
Մեկ սեսիայի տեւողությունը 45-50 րոպե է
Թերապիայի որոշ տեսակներ իրականացվում են մի քանի սեսիաներով, մյուսները կարիքներից կախված կարող են պահանջել ամիսներ կամ տարիներ:
-
Սեսիաները լինում են անհատական, զույգերով կամ խմբերով
Հոգեբանը կարող է բազում հարցեր ուեննալ, առավել եւս առաջին սեսիայի ընթացքում։ Նա կարող է հետաքրքրվել ձեր պատմությամբ, կենսափորձով, հուզերով եւ անհանգստություններով։
-
Դուք սահմանում եք նպատակներ
Դուք երկուսդ պետք է համաձայնեցնեք թերապիայի նպատակները։ Մասնագետը կարող է նշանակել ավել սեսիաներ։
-
Անհրաժեշտ են ավե՞լ տեղեկություններ։ Կապվեք մեզ հետ ծառայություններին ծանոթանալու համար։
Ո՞ւմ հետ եք աշխատելու
Մեր մասնագետները որակավորված են այցելուների կարիքների հետ աշխատելիս տրամադրել խորհրդատվություն, հոգեթերապիա եւ գնահատում։
-
Գեվորգ Ղարիբյան
Գեվորգը գործնական հոգեբան եւ հոգեթերապեւտ է, մասնագիտանում է ԱՇԴՎ-ում, համալիր տրավմայում եւ ՀՏՍԽ-ում։ Մասնագիտացումներից են նաեւ ճգնաժամի հաղթահարումը, կոնֆլիկտի հաղթահարումը, խոսքային թերապիան, ինքնության ճգնաժամը եւ հարաբերությունների ճգնաժամը։
-
Սեդա Գրիգորյան
Սեդան փորձառու հոգեբան խորհրդատու է անձի հոգեբանության մեջ:
-
Մարիամ Թորոսյան
Մարիամը կլինիկական հոգեբան է եւ հոգեթերապեւտ արթ-թերապիայի փորձառությամբ, այդ թվում փորձառու է հետեւյալում՝ տրավմատիկ սուգ, հարաբերություններ, եւ ճգնաժամային միջամտություն։
Ամրագրեք անվճար կողմնորոշիչ խորհրդատվություն՝
Թերապիան սկսելուց առաջ
Ակտիվ մասնակցությունն արդյունավետ թերապիայի գրավականն է։ Անհրաժեշտ է ժամանակ, ձգտում եւ կարգապահություն։
-
Մասնակցեք բոլոր ամրագրած սեսիաներին։ Մի շեղվեք օրակարգից։ Հիշեք, որ թերապիայի արդյունավետության գրավականներից մեկը հետեւողականությունն է։
-
Թերապեւտի հետ սահմանեք նպատակներ։ Հոգեթերապիան գործընթաց է՝ ակնթարթային լուծումներ գոյություն չունեն։
-
Նախքան սեսիան ինքներդ ձեզ համար ժամանակ հատկացրեք, մասնավորապես, եթե անհանգստանում եք այցելության վերաբերյալ։
-
Ազնիվ եղեք մասնագետի հետ։ Հաջողությունը կախված է ձեր հույզերը, մտքերն ու փորձը ներկայացնելու պատրաստակամությունից։
-
Հոգեթերապիան ամբողջությամբ այցելուի եւ մասնագետի միջեւ թերապեւտիկ հարաբերությունների մասին է։ Ձեր թերապեւտը կօգնի նույնականացնել խնդիրները եւ կուղղորդի հաղթահարել դրանք։
-
Մոտիվացիայի բացակայության պայմաններում հաջորդ սեսիան բաց թողնելու միտքը կարող է գայթակղիչ թվալ։ Դա կարող է կանգնեցնել ձեր առաջընթացը։
-
Հետեւեք մասնագետի առաջարկներին, եթե անհրաժեշտ է սեսիայից դուրս որեւէ բան անել։ Նման առաջադրանքները կարող են օգտակար լինել իրական կյանքի իրավիճակներում։
Այլ հարցեր ունե՞ք
Խնդրում ենք ցանկացած հարցի պարագայում կապ հաստատել մեզ հետ։
Հաճախ տրվող հարցեր
Millennial Psychologist-ը հոգեկան առողջության ոլորտի մասնագետների ծառայությունների տրամադրման հարթակ է։ Այն, իր գործընկեր մասնագետների օգնությամբ, տրամադրում է հոգեբանական խորհրդատվություն, հոգեթերապիա եւ հոգեբանական գնահատում ծառայությունները, ինչպես նաեւ խորհրդատվական բնույթի այլ ծառայություններ։ Մենք դյուրին ենք դարձնում մասնագետի հետ կապվելու եւ այցելություն ամրագրելու գործընթացը, ծառայությունները տրամադրվում են եւ առկա եւ առցանց եղանակներով։
Ընտրեք ձեր հարցմանը բավարարող ծառայությունը կամ կապվեք մեր մասնագետների հետ ընտրությունը կատարելու համար, այնուհետեւ ընտրեք ձեզ համար հարմար օր եւ ժամ առաջին հանդիպման համար։
Սկսել այստեղ
Millennial Psychologist-ի բոլոր հոգեբանները որակավորված են ձեզ հետ աշխատելու համար, մենք դիտարկել ենք նրանց մասնագիտական համապատասխանելիությունը, համոզվել, որ կպահպանվեն էթիկական ուղեցույցների պայմանները։ Առաջին այցելության ժամանակ համակարգը ինքնուրույն կընտրի մասնագետին, միեւնույն ժամանակ կարող եք կապ հաստատել մեր զանգերի կենտրոն եւ ստանալ նախնական կարիքների գնահատում եւ մասնագետի անհատական նշանակում։
Լավ լինելն արտոնություն չէ
Սկսիր աշխատել մասնագետի հետ այսօր։ Գաղտնիությունը երաշխավորված է։
Սկսել հիմաLanguage settings
Would you like to visit English version of the website?
Ok