Հարկ չկա այցելել կամ սպասել մասնագետին, մենք այստեղ ենք օգնելու համար իրագործել ձեր սպասումները։

Առցանց հոգեթերապիա

Թերապիա, որը հասանելի է, նույնիսկ եթե շատ հեռու եք կամ շատ ուշ ժամ է։

Հոգեկան առողջությունը կարեւոր է

Մեր մասնագետները որակավորված են տարաբնույթ կարիքների հետ աշխատելիս տրամադրել խորհրդատվություն եւ թերապիա։

Լենա Էլազյան

Լենան հոգեբան-խորհրդատու է ով տրամադրում է այցելուակենտրոն հոգեբանական խորհրդատվություն՝ գեշթալթ-թերապիայի եւ արթ-թերապիայի համադրությամբ։

Նա աշխատում է երեխաների դաստիարակության եւ կրթական ոլորտում առաջացած խնդիրների, ոչ հարմարվողական վարքագծի շտկման, անձնային ճգնաժամերի եւ մեծահասակների միջեւ փոխհարաբերություններում առաջացած խնդիրների հետ։

Աշխատանքային լեզուն է՝ հայերենը

Հոգեկան առողջությունը կարեւոր է, այն մեր առօրյա կյանքի անքակտելի մասն է։

Ուղղակի ազդեցություն է ունենում ինչպես մտքերի, այնպես էլ վարքի եւ զգացմունքների վրա: Հոգեպես առողջ լինելը խթանում է արդյունավետ աշխատելուն, սովորելուն եւ նպաստում է ցանկացած այլ գործունեությանը: Այն կարեւոր դեր է կատարում կյանքում՝ օգնում է հաստատել ամուր հարաբերություններ, հարմարվել կյանքի փոփոխություններին եւ հաղթահարել խոչընդոտներն ու դժվարությունները:

Այլ հարցեր ունե՞ք

Խնդրում ենք ցանկացած հարցի պարագայում կապ հաստատել մեզ հետ։

Հաճախ տրվող հարցեր

Millennial Psychologist-ը հոգեկան առողջության ոլորտի մասնագետների ծառայությունների տրամադրման հարթակ է։ Այն, իր գործընկեր մասնագետների օգնությամբ, տրամադրում է հոգեբանական խորհրդատվություն, հոգեթերապիա եւ հոգեբանական գնահատում ծառայությունները, ինչպես նաեւ խորհրդատվական բնույթի այլ ծառայություններ։ Մենք դյուրին ենք դարձնում մասնագետի հետ կապվելու եւ այցելություն ամրագրելու գործընթացը, ծառայությունները տրամադրվում են եւ առկա եւ առցանց եղանակներով։

Ընտրեք ձեր հարցմանը բավարարող ծառայությունը կամ կապվեք մեր մասնագետների հետ ընտրությունը կատարելու համար, այնուհետեւ ընտրեք ձեզ համար հարմար օր եւ ժամ առաջին հանդիպման համար։

Millennial Psychologist-ի բոլոր հոգեբանները որակավորված են ձեզ հետ աշխատելու համար, մենք դիտարկել ենք նրանց մասնագիտական համապատասխանելիությունը, համոզվել, որ կպահպանվեն էթիկական ուղեցույցների պայմանները։ Առաջին այցելության ժամանակ համակարգը ինքնուրույն կընտրի մասնագետին, միեւնույն ժամանակ կարող եք կապ հաստատել մեր զանգերի կենտրոն եւ ստանալ նախնական կարիքների գնահատում եւ մասնագետի անհատական նշանակում։

Լավ լինելն արտոնություն չէ

Սկսիր աշխատել մասնագետի հետ այսօր։ Գաղտնիությունը երաշխավորված է։

Ամրագրեք անվճար կողմնորոշիչ խորհրդատվություն՝

Language settings

Would you like to visit English version of the website?